Հայաստանը պետք է հակաքայլերի դիմի. Ռուբեն Մեհրաբյանը՝ գազի գինը բարձրացնելու հայտի մասին

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Գազի գնի հետ կապված Ռուսաստանի քայլերն այլ կերպ, քան քաղաքական, հնարավոր չէ գնահատել, դրանք հիմքում հստակ քաղաքական շարժառիթներ ունեն: Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ռուսական գազի գինը բարձրացնելու հարցով «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից հայտ ներկայացնելուն՝ ասաց քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանը:

«Ռուսական կողմի այս առաջարկը, փաստորեն, պատասխանն է հայկական կողմի բարձրացրած հարցի, որ հաշվի առնելով նավթի գների տոտալ անկումը՝ ուղղակի անտրամաբանական է, որ ռուսական գազը Հայաստանի համար արժենա ոչ շատ ավելի թանկ, քան Եվրոպայում է, և դրա անունն էլ չդրվի զեղչ, դաշնակցային, գործընկերային հարաբերություն կամ ԵՏՄ շրջանակում արվող քայլ»,- նշեց Մեհրաբյանը:

Նրա կարծիքով՝ հայկական կողմի բարձրացրած հարցը տրամաբանական էր. «Բայց մենք ստացանք խիստ քաղաքականացված և բավականին լկտի պատասխան, որ մի բան էլ գինը կբարձրացնենք»:

Երևանը հայտարարել է, որ պատրաստվում է գազի գնի շուրջ բանակցել ռուսական կողմի հետ՝ դրա նվազման ակնկալիքով: Ռուբեն Մեհրաբյանն ասում է՝ հայկական կողմը որևէ անօրինական բան չի ուզում:

«Եթե ռուսական գազի գինն իջել է ընդհանրապես, ապա Հայաստանի համար էլ պետք է իջնի մասնավորապես: Եվ հիմա հայկական կողմը հույսը դնում է ռուսական կողմի սթափ տրամաբանության վրա, որ հարցը կլուծվի ոչ թե ամբիցիաներից դրդված, այլ հաշվիչի թվերից ելնելով»,- ասաց նա:

Իսկ եթե «Գազպրոմ»-ը, այնուամենայնիվ, բարձրացնի գազի գինը, ըստ Ռուբեն Մեհրաբյանի, Հայաստանը պետք է հակաքայլերի դիմի: Նա, սակայն, չմանրամասնեց, թե ինչ հակաքայլերի մասին է ակնարկում:

«Հայ-ռուսական հարաբերությունները բավական բարդ են, և ռուսական կողմը չպետք է մոռանա, որ Ռուսաստանը մեզ պետք չէ ավելի, քան Հայաստանն է պետք իրենց: Եվ ռուսական սկզբունքը՝ «ինչ եք անելու առանց մեզ», նաև իրենց է վերաբերվում: Կարծում եմ՝ հայկական կողմը բոլոր հնարավորություններն ունի՝ նման հարթության վրա երկխոսություն վարելու և Հայաստանի շահերից բխող որոշումների հասնելու համար»,- ասաց նա:

Ստեղծված իրավիճակը, սակայն, քաղաքական մեկնաբանի կարծիքով, պետք է մեզ դրդի՝ փոխել էներգետիկ անվտանգության հետ կապված մեր ռազմավարությունը:

«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե մեզ ինչ կրակի մեջ են գցել մեր նախկին իշխանությունները՝ ռուսական կողմին այսքան առավելություններ ու հնդկական կովի կարգավիճակին հասնող արտոնություններ տալով, որի պտուղներն էլ մենք հիմա ենք քաղում: Հայկական կողմը պետք է ինտենսիվացնի բանակցությունները իրանական կողմի հետ՝ փորձելով դիվերսիֆիկացնել գազամատակարարումները, մյուս կողմից էլ՝ հայկական կողմը ջանք ու եռանդ չպետք է խնայի՝ վերականգնվող էներգետիկան զարգացնելու ուղղությամբ»,- եզրափակեց նա: