1450 քաղաքացի հատել է «կարմիր գիծը», 27-ին առաջարկվել է կորոնավիրուսի թեստ հանձնել․ Covid 19 Armenia հավելվածի տվյալները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն ավելի քան 34 հազար մարդ ներբեռնել է հայկական Covid- 19 Armenia հավելվածը, որը քաղաքացիներին կորոնավիրուսի նախնական բժշկական թեստավորման հնարավորություն է տալիս։ Այս մասին մեզ տեղեկացրեց Հայաստանի գլխավոր պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Նախկին հավելվածով և այս հավելվածով անցկացված թեստերը 227 հազարն են, բայց մի բան պետք է հաշվի առնել՝ 1 հավելվածով հնարավոր է թեստ անցնել մի քանի անգամ, դրա համար է թիվն այսքան մեծ։ Մոտ 1450 մարդ հայտնվել է, այսպես ասած, կարմիր գծի զոնայում։ Այդ մարդկանց զանգել են համաճարակաբանները։ 27 հոգու առաջարկվել է անցկացնել թեստ»,- ներկայացրեց Վահան Հունանյանը։

Հարցին՝ իսկ կա՞ն արդեն հաստատված դեպքեր, որոնք հավելվածի միջոցով են հայտնաբերվել, Վահան Հունանյանը դժվարացավ պատասխանել:

Covid-19 armenia հավելվածը ստեղծվել է Հայաստանում և ամբողջությամբ հայ մասնագետների աշխատանքի արդյունքն է։ Այն գործարկվել է ապրիլի 5-ին, դրա առաջնային գործառույթը օգտատիրոջ բժշկական թեստավորումն է: Մի շարք հարցերի պատասխանների արդյունքում համակարգը գնահատում է օգտատիրոջ առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալիս՝ ինչ քայլեր ձեռնարկել: Բացի այդ, ռիսկի գոտում հայտնված օգտատերերի հետ կապ են հաստատում պարետատան համաճարակաբանները և անցկացնում հարցազրույց, որի արդյունքում որոշվում է՝ արդյոք անձը կարիք ունի՞ հետագա բժշկական ուշադրության, թե՝ ոչ: Հավելվածը նաև ներառում է վերջին նորությունները կորոնավիրուսի դեմ պայքարի գործողությունների վերաբերյալ, առողջապահական խորհուրդներ տարբեր իրավիճակներում վարակից զերծ մնալու վերաբերյալ, ինչպես նաև  կորոնավիրուսի հետ կապված վերջին վիճակագրությունը։

Նշենք, որ սրանից առաջ,  կիրառվել է նմանատիպ մեկ այլ հավելված՝ AC19-ը։ Հայաստանում այն գործարկվեց մարտի 24-ին։ Փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը հայտարարեց․ հավելվածը տրամադրել են իրանցի գործընկերները, և հայ մասնագետների ջանքերով այն հարմարեցվել է տեղական պայմաններին։

Իրանական այս հավելվածը, սակայն, այդքան էլ միանշանակ չի ընդունվել։ Իրանի առողջապահության նախարարությունը հաղորդագրություն էր ուղարկել միլիոնավոր իրանցիների՝ հորդորելով ներբեռնել այն։ Սակայն շուտով պարզվեց, որ այն անձնական տվյալներ է հավաքում՝ անուն, հասցե, ծննդյան տարեթիվ և կարող է իրական ժամանակում հետևել օգտատիրոջ տեղաշարժին։

Հավելվածը Google Store-ում արգելափակված է․ պատճառաբանվում է, որ հավելվածը նախատեսված է հիվանդության հայտնաբերման համար, իսկ հավելվածի միջոցով հիվանդության հայտնաբերում հնարավոր չէ։

Բացի այս, բազմաթիվ մտահոգություններ են հնչել, որ հավելվածը մարդկանց տեղաշարժը ֆիքսելու և, այսպես ասած, «լրտեսելու» միջոց է։

Արդեն ապրիլի 5-ից գործարկվեց հայկական նոր հավելվածը՝ covid 19 armenia-ն, AC19 հավելվածն այլևս չի օգտագործվի, իսկ դրա տվյալների բազաները տեղափոխվել են այս նոր հավելված: Այն, ըստ Վահան Հունանյանի, անձնական տվյալների անվտանգության ռիսկեր չի պարունակում։

Անժելա Պողոսյան