ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը միավորում են ջանքերը ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում

Լուրեր

13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր հայտարարել են ՔՈՎԻԴ-19 դեմ պայքարի համատեքստում համատեղ աշխատելու համաձայնագրի մասին: Աշխատանքները համակարգվելու են և ֆինանսավորվելու ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարին ուղղված համերաշխության հիմնադրամի միջոցով, որը նախաձեռնել են ՄԱԿ-ի հիմնադրամն ու Շվեցարական մարդասիրական հիմնադրամը։

ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի համերաշխության հիմնադրամը ստեղծվել է համաշխարհային արձագանքը հեշտացնելու նպատակով՝ աջակցելով ԱՀԿ-ի՝ Ռազմավարական պատրաստվածության և արձագանքման ծրագրին։ Համաձայնագրի շրջանակներում, հիմնադրամից ստացված գումարի նախնական չափաբաժինը, որն այս պահին կազմում է ավելի քան 127 մլն ԱՄՆ դոլար, տրամադրվելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ին ողջ աշխարհում խոցելի երեխաների և համայնքների հետ կազմակերպության աշխատանքին նպաստելու համար։

Ի թիվս այլոց, հիմնադրամի միջոցով հավաքագրված գումարն օգտագործվելու է համայնքներին և և բուժաշխատողներին վերապատրասելու և վերազինելու նպատակով՝ ՔՈՎԻԴ- 19-ը կանխարգելելու, հայտնաբերելու և բուժելու համար։ Այն կօգնի երկրներին ընդլայնել իրենց առողջապահական կարողություններն ու մեղմել դրա սոցիալական ազդեցությունը, հատկապես՝ կանանց, երեխաների և խոցելի սոցիալական խմբերի վրա։ Այն նաև կարագացնի հիվանդության բուժման և կանխարգելիչ պատվաստանյութերի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված հետազոտական աշխատանքները։

«Սա աննախադեպ արտակարգ իրավիճակ է, որը պահանջում է արտակարգ արձագանքման ծրագիր, և մենք ողջ աշխարհում պետք է միավորվելու կոչ հնչեցնենք՝ ներգրավելով բոլորի՝ անհատների, ընկերությունների, կառավարությունների ներուժը» ,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «ՅՈՒՆԻՍԵՖ-ը ուրախ է միանալ ՔՈՎԻԴ-19-դեմ դեմ ուղղված պայքարի համերաշխության հիմնադրամին։ Այն խթանելու է մեր՝ առողջապահական և սանիտացիայի համակարգերի հզորացմանն ուղղված ջանքերը և կօգնի պաշտպանել ամենախոցելի ընտանիքներին ՔՈՎԻԴ -19-ի ազդեցությունից արդեն իսկ գերծանրաբեռնված առողջապահական համակարգերի պարագայում»։

Ակնկալվում է, որ միջոցներն անմիջականորեն ուղղվելու են՝
ԱՀԿ՝ վիրուսի տարածմանը հետևելու, բացերն ու կարիքները գնահատելու, առաջնագծում աշխատուղ բուժաշխատողներին անձնական օգտագործման պաշտպանիչ պարագաներ տրամադրելու համար, ինչպես նաև՝ ապահովելու, որ լաբորատոր և թեսթավորման գործիքները հասանելի լինեն աշխարհի բոլոր երկրներին, իսկ վերջին տեխնիկական ցուցումները՝ համայնքներին ու առաջնագծում արձագանքողներին։
ՅՈՒՆԻՍԵՖ, որպեսզի այն ողջ աշխարհում երեխաներին ու նրանց ընտանիքներին հասանելի դարձնի ՔՈՎԻԴ-19-ի մասին գիտահեն տեղեկատվությունը և ԱՀԿ-ի վերջին ցուցումները, թե ինչպես կանխել ՔՈՎԻԴ-19-ի տարածումը։ Ինչպես նաև՝ աջակցի խոցելի երկրներին՝ հասանելի դարձնելով ջուրը, սանիտարահիգիենիկ պայմաններն ու կանխարգելման և վերահսկամն հիմնական միջոցները; խնամքը հասանելի դարձնի խոցելի ընտանիքների և երեխաների համար։
ՀՊՆԿ՝ Համաճարակային պատրաստվածության նորարարությունների կոալիցիան ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարին ուղղված նոր պատվաստանյութերի հետազոտման և զարգացման ուղղությամբ ֆինանսական առանցքային գործըներն է, որ սերտորեն համագործակցում է ԱՀԿ-ի հետ։
ՔՈՎԻԴ-19 դեմ պայքարի համերաշխության հիմնադրամը ստեղծվել է ԱՀԿ-ի խնդրանքով ՄԱԿ-ի հիմնադրամի և Շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից և գործարկվել երեք շաբաթ առաջ։ Այն անհատների և կազմակերպությունների համար միակ միջոցն է համաշխարհային համաճարակի հաղթահարմանն ուղղված ԱՀԿ-ի ջանքերին ուղղակիորեն նպաստելու համար։ Ցայսօր ողջ աշխարհում հիմնադրամը 127 մլն ԱՄՆ դոլար է հավաքագել, որը ներառում է 219 000 անհատներից հանգանակելու պարտավորության հավաստիք, ինչպես նաև՝ հանգանակություններ 90 համաշխարհային ընկերություններից և կազմակերպություններից։