ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան

Լուրեր

13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
Բոլորը
Եվրամիությունը Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ հեռակառավարվող մեքենան։ MV-4 սարքավորումը հնարավորություն կտա մասնագետներին վտանգավոր տարածքներում ականների հայտնաբերման և վնասազերծման աշխատանքներն իրականացնել անվտանգ հեռավորությունից։ Աջակցությունը միտված է բարձրացնելու ականազերծման աշխատանքների արդյունավետությունն ու սահմանամերձ համայնքների բնակիչների անվտանգությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունից:
«Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանի Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի (ՀԱՓԿ) տնօրեն Էդուարդ Պետրոսյանն այսօր ներկայացրել են ԵՄ-ի կողմից ՀԱՓԿ-ին տրամադրված ականազերծման երկրորդ մեքենան՝ ավելի փոքր չափերի MV-4 մոդելը։
Ականների հայտնաբերումն ու վնասազերծումը ժամանակատար և վտանգավոր աշխատանք է։ Հուլիսին փոխանցված ավելի մեծ՝ MV-10 մեքենայի նման, MV-4-ը նույնպես կառավարվում է հեռակառավարման համակարգով, ինչը հնարավորություն է տալիս ականազերծման մասնագետներին վտանգավոր տարածքներում աշխատանքներն իրականացնել անվտանգ հեռավորությունից։
ԵՄ-ն նաև աջակցում է ականազերծման մեքենաները շահագործելու նպատակով հայ մասնագետների վերապատրաստմանը և մասնակիորեն հոգում ՀԱՓԿ-ի ընթացիկ ծախսերը։
Աջակցությունը կնպաստի Հայաստանի ականազերծման մասնագետների աշխատանքի արդյունավետության և անվտանգության բարձրացմանը՝ հնարավորություն տալով նրանց ավելի արագ և անվտանգ ականազերծելու տարածքները, որպեսզի սահմանամերձ համայնքների բնակիչները կարողանան վերադառնալ բնականոն կյանքի»,- ասվում է հաղորդագրությունում: