Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով

Լուրեր

13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորված դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
Բոլորը

Ինչպես տեղեկացրել էինք, 85 տարեկանում կյանքից հեռացել է հայ պարարվեստի նշանավոր ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բալետմայստեր, պարուսույց և մանկավարժ Նորայր Մեհրաբյանը:

ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր (Նորիկ) Մեհրաբյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Սովորել է պարարվեստի պետական ուսումնարանում, վաղ տարիքից որպես մենապարող հանդես է եկել Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Կերտել է կերպարներ այնպիսի բեմադրություններում, ինչպիսիք են` Ա. Խաչատրյանի «Գայանե» (Կարեն, 1959 թ.), «Սպարտակ» (Սպարտակի զինակից, 1962 թ.), Պ. Չայկովսկու «Կարապի լիճ» (Ծաղրածու, 1960 թ.), «Ֆրանչեսկա դա Ռիմինի» (Պաոլո, 1964 թ.), Ա. Սպենդիարյանի «Խանդութ» (փեսացու, 1960 թ.), Ի. Մորոզևի «Բժիշկ Այբոլիտ» (Վանեչկա, 1961 թ.), Բ. Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (Նուռալի, 1962 թ.), Ա. Ադանի «Ժիզել» (Պադեդե, 1963 թ.), Բ. Սակելարիի «Չոփչոփիկ» (Ստյոպա, 1963 թ.), Շ. Գունոյի «Վալպուրգյան գիշեր» (1964 թ.), Ս. Պրոկոֆևի «Մոխրոտը» (ծաղրածու, 1965 թ.), «Ռոմեո և Ջուլիետ» (Տիբալտ, 1968 թ.), Կ. Օրբելյանի «Անմահություն» (սև ուժ, 1965 թ.), Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» (Բազիլ, 1966 թ.), Գ. Հախինյանի «Ախթամար» (Վրեժ, 1967 թ.) և այլն:

1970 թ. հրավիրվել է Լենինգրադի Խորեոգրաֆիկ մանրապատումների բալետային խումբ: 1973-83 թթ. եղել է Երևանի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը՝ միաժամանակ աշխատելով որպես դասական պարի ուսուցիչ: Այդ տարիներին ստեղծել է իր առաջին բեմադրությունները` Ժ. Բիզեի «Պատանեկան սիմֆոնիան», Ա. Խաչատրյանի «Ռուսական պար», Խ. Ավետիսյանի «Զարթոնք», Սակիլարիի «Չոփչոփիկ» և այլն: 1984-86 թթ. եղել է Երևանի օպերային թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավարը:

1987 թ. նրա նախաձեռնությամբ ստեղծվել է Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը և 38 տարի եղել է անսամբլի գեղարվեստական ղեկավարը։ Կազմավորել է պարախմբեր և համույթներ Բեյրութի, Կիպրոսի, Հալեպի, Լոս Անջելեսի հայ համայնքներում: Հրավիրվել ու աշխատել է Համազգային «Անի» և Ֆրանսիայում «Երազ» պարախմբերի հետ: Աշխատել է նաև Հայաստանի պարի պետական անսամբլում, որտեղ պարել է Խ. Ավետիսյանի «Կատակ պար», «Քարավան», Համբարձումյանի «Ջուր ծախող տղան», Ա. Խաչատրյանի «Վալս», «Լեռնցիներ» և այլ բեմադրություններում:

2022-2023 թթ․ եղել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը, 2023-2024 թթ.՝ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի պարային մասի գեղարվեստական խորհրդականը։

Պարգևներ՝

1976 թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման,2006 թ.՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման և ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի,2011 թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալի,2020 թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման,2024 թ․ պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով2026 թ․՝ ՀՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։