Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքով քաղաքացին մասնակցել է մարտի 31-ի քվեարկությանը

Լուրեր

01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.10.2026 | 09:30
Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և հանդես է եկել հայտարարությամբ
30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
Բոլորը

Արցախում նոր կորոնավիրուսի հաստատված դեպքով մեկուսացված քաղաքացին մարտի 31-ին՝ օրվա երկրորդ կեսին, մասնակցել է համապետական ընտրությունների քվեարկությանը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Նա եղել է դիմակով, անհատական գրիչով, օգտվել է ախտահանիչ հեղուկներից, իսկ այդ պահին ջերմություն կամ որևէ այլ ախտանիշ չի ունեցել: Ընտրատեղամասերում գտնվող քաղաքացիները, այդ թվում՝ հանձնաժողովի անդամները, եղել են պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով:

Ժամը 14:00-ի դրությամբ, նախքան վերոնշյալ քաղաքացու մասնակցությունը քվեարկությանը, գյուղում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներից 50-ն արդեն քվեարկել էին. օրվա երկրորդ կեսին մասնակցել է ընդամենը 20 քաղաքացի, այդ թվում՝ հետագայում մեկուսացված քաղաքացին:

Օրվա ընթացքում բոլոր քաղաքացիներն ու ընտրատեղամասում գտնվող անձինք եղել են պաշտպանիչ դիմակներով, ձեռնոցներով, անհատական գրչիներով՝ և օգտվել են ախտահանիչ հեղուկներից»,- ասված է հաղորդագրությունում: