Բուհերում հայագիտական առարկաները ոչ պարտադիր դարձնելը, միգուցե, լիներ ընդունելի, եթե դպրոցներում ունենայինք «Հայոց լեզու» ու «Հայոց պատմություն» առարկաների բարձր որակ։ Այս մասին Ազգային ժողովում կազմակերպված լսումների ժամանակ ունեցած ելույթում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա ներկայացրեց ԳԹԿ-ի այս տարվա տվյալները, ըստ որոնց՝ հայոց լեզվի կենտրոնացված քննության արդյունքներով՝ 31.021 սովորողից 1.686-ը ստացել է անբավարար …

