Կոտայքում գարնանացանի աշխատանքներն ընթացքի մեջ են. այս տարի 200 հա-ով ավելի գարնանացան կիրականացվի

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են.

«2020 թվականի գարնանը Կոտայքի մարզի գյուղացիական տնտեսությունների կողմից նախատեսվում է կատարել 8852 հա գարնանացան մշակաբույսերի ցանք (նախորդ տարվանից 200 հա-ով  ավելի), այդ թվում՝ գարնանացան գարի՝ 3875 հա, գարնանացան ցորեն՝ 140 հա, այլ հացահատիկ /հաճար/՝ 2450 հա, հատիկաընդեղեն՝ 230 հա, վարսակ՝ 146 հա, տեխնիկական մշակաբույսեր՝ 63 հա, բազմամյա խոտերի ցանք՝ 402 հա, բանջարեղեն՝ 905 հա, կարտոֆիլ՝ 641 հա:

Այսօրվա դրությամբ կատարվել է ավելի քան 1600 հա գարնանացան գարու ցանք: Ցանքին զուգահեռ ընթանում են պտղատու այգիների էտի ու բուժման, ինչպես նաև աշնանացան հացահատիկի ցանքերի սնուցման աշխատանքներ:

Հարկ ենք համարում ավելացնել, որ 2019 թվականի աշնանը մարզում կատարվել էր 3910 հա աշնանացան ցորենի ցանք: Ցանքատարածությունները ձմեռացումը անցկացրել են հիմնականում ծլարձակման փուլը չավարտած՝ առավել ևս առանց թփակալման: Պարարտացման և բուժման աշխատանքները աշնանացանի ցանքերում խիստ անհրաժեշտություն է կայուն բերք ապահովելու համար:

Ընթացքի մեջ են գյողատնտեսական կենդանիների արյան նմուշառման և կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումների իրականացման աշխատանքները /դաբաղ, բրուցելյուզ/:

Նշենք, որ մարզից գյուղացիական տնտեսությունները հիմնականում ապահովված են սեփական արտադրության սերմացուներով, վերջիններիս կողմից  այսօրվա դրությամբ ձեռք է բերվել շուրջ 350 տոննա ազոտական պարարտանյութ:

Հանրապետությունում առկա իրավիճակի պայմաններում ներկրման աշխատանքները դադարեցվել են. այն կվերսկսվի ապրիլի 14-ից /Վրաստանից/:

Ապրիլի 9-ի դրությամբ Կոտայքի մարզից շուրջ 545 շահառուներ դիմել են ՀՀ գյուղատնտեսության պետական աջակցության` գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին և անցել համապատասխան առցանց հավաստագրման փուլը:

Հայտատու շահառուներից 65%-ը ներդրումները պատրաստվում են ուղղել անասնապահության բնագավառ (մոտավորապես 50-55%-ը միայն անասնապահություն), մյուս մասը ըստ հերթականության` դաշտավարություն, այգեգործություն, ջերմատնային տնտեսություն և այլն: Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են հիմնականում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից:

Ինչ վերաբերում է ոռոգման ցանցին, ապա պիտի փաստենք, որ  «Կոտայք» ՋՕԸ-ն ամբողջ ծավալով իրականացնում է նախապատրաստական աշխատանքները: Վերջիններս հավաստիացրել են, որ ոռոգման սեզոնը մեկնարկելուն պես համակարգը ամբողջովին պատրաստ կլինի գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու աշխատանքներին:  «Կոտայք» ՋՕԸ-ի կողմից այսօրվա դրությամբ իրականացվել է  0,5 կմ ոռոգման ցանցի նորոգման, 8.28 կմ ոռոգման ցանցի մաքրման և 4 ՀՏԿ- երի ջրաչափական դիտակետերի նորոգման աշխատանքներ:

Կոտայքի մարզում գյուղացիական տնտեսությունները լիարժեք պատրաստ են իրականացնելու գարնան գյուղատնտեսական շրջանի աշխատանքները: Խոչընդոտ հանդիսացող միակ գործոնը եղանակային պայմաններն են:

Հուսանք, որ բնությունը  բարեհաճ կգտնվի մեր գյուղացիական տնտեսությունների հանդեպ և եղանակային որևէ տհաճ անակնկալ չի խանգարի գյուղատնտեսական տարվա ավարտին ցանկալի արդյունքներ արձանագրելու համար»: