ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 23-ին, ժամը 15:08-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի «Խաչասար» կոչվող հատվածում քաղաքացին ընկել և վնասվածք է ստացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Խաչասար» կոչվող հատվածում հերթապահություն իրականացնող Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատի ձնագնացը, բարձրացել է սարը. փրկարարների և Հայկական կարմիր խաչ ընկերության աշխատակիցների համատեղ …

