Փակ համարից զանգահարում են քաղաքացիներին և, Փաշինյանի ձայնագրությունից օգտվելով, փորձում են տպավորոււթյուն ստեղծել, թե իբր վարչապետն է զանգահարել է իրենց. Ալեն Սիմոնյան
Հասարակություն
10.04.2020 | 16:10ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ վերջին օրերին ինչ-որ անձինք փակ համարից զանգահարում են քաղաքացիներին և Փաշինյանի ձայնագրությունից օգտվելով փորձում են տպավորոււթյուն ստեղծել, թե իբր վարչապետն է զանգահարել է իրենց:
«Վերջին օրերին ինչ-որ անձինք փակ համարից զանգահարում են քաղաքացիներին և օգտագործելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիներին զանգահարելու տեսանյութի ձայնագրությունը՝ ձայնի միջոցով փորձում տպավորոււթյուն ստեղծել, թե իբր վարչապետը զանգահարել է իրենց:
Տվյալ փաստի առթիվ արդեն դիմել եմ իրավապահներին»- գրել է Սիմոնյանը: