Factor.am-ի տեղեկություններով կառավարությունում քննարկվում է ապրիլի 13-ից՝ երկուշաբթի օրվանից, հանրային տրանսպորտի աշխատանքը վերսկսելու հարցը: Նշենք, որ ապրիլի 12-ին Հայաստանում ավարտվում է պարետատան կողմից արտակարգ դրության շրջանակներում հայտարարված խստացված ռեժիմը, որի շրջանակներում, ի թիվս այլ սահմանափակումների, դադարեցվել էր մետրոյի և հանրային երթուղիների աշխատանքը: Factor.am-ը վարչապետի խոսնակից հետաքրքրվեց՝ արդյոք այդ տեղեկությունները ճիշտ են և հնարավոր է, որ …

