Ինչ և որտեղ է արտահանել Հայաստանը 2019 թվականին

Լուրեր

18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:43
Հրդեհ Հայկաձոր գյուղում. այրվել է մոտ 1800 հակ անասնակեր
18.12.2025 | 20:30
Պուտինի հանցագործ ռեժիմը սնվում է պատերազմից՝ նոր էսկալացիայի կգնա, որ պատերազմը չդադարի․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախորդ տարի Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալները շարունակեցին բավականին արագ տեմպերով աճը՝ կազմելով ավելի քան 8․1 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 10․5 տոկոսով։ Ընդ որում՝ արտահանման ծավալներն աճել են 9․5 տոկոսով․ 2018-ի 2․4 մլրդ դոլարի համեմատ 2019-ին արտահանման ծավալները կազմել են մոտ 2․64 մլրդ դոլար։

 

Նախորդ տարվա սկզբի տեմպերը, ընդ որում, զիջում էին 2018-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշներին, սակայն տարվա երկրորդ կեսին արձանագրված աճը բերեց արտահանման տարեկան 9․5 տոկոսանոց աճի։ Արտահանման ծավալներն ըստ ամիսների ներկայացված է ստորև։

Ինչպես երևում է գրաֆիկից, 2018-ի համեմատ հատկապես մեծ աճ է արձանագրվել հուլիս (19․5%), սեպտեմբեր (33%) և նոյեմբեր (25․7%) ամիսներին:

 

Արտահանման ապրանքային կառուցվածքը

 

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2019 թվականին արտահանման ոլորտում կրկին առաջատարը հանքահումքային արտադրանքն է՝ 742․9 մլն դոլար ընդհանուր արժողությամբ, որն ընդհանուր արտահանման ավելի քան 28 տոկոսն է։

Հանքահումքային արտադրանքից հետո ամենից շատ արտահանվել են պատրաստի սնունդը՝ 639 մլն դոլար (24․2%), թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը՝ 414 մլն դոլար (15․7%), ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը՝ 260․9 մլն դոլար (9․9%), մանածագործական իրերը՝ 166․8 մլն դոլար (6․3%) և բուսական ծագման արտադրանքը՝ 106․4 մլն դոլար (4%)։

Հատկանշական է, որ արտահանվող ապրանքախմբերի դասավորությունը 2018-ի համեմատ չի փոփոխվել։ Ավելին՝ 2018-ին մոտ 5 տոկոսով նվազած հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալները նախորդ տարի ավելացել են 15․2 տոկոսով։ Ավելացել է նաև վերջինիս տեսակարար կշիռը ողջ արտահանման մեջ։ 2018-ին այս ապրանքային խմբին բաժին էր ընկնում արտահանման ծավալի 26․7 տոկոսը, նախորդ տարի այն կազմել է արդեն 28․1 տոկոս։

Ավելացել է նաև պատրաստի սննդի, թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի, ինչպես նաև մետաղների տեսակարար կշիռը։

Ուշագրավ է մանածագործական արտադրանքի արտահանման նվազումը։ Եթե 2018-ին այս ապրանքատեսակի գծով ունեինք ավելի քան 65 տոկոսանոց աճ, ապա նախորդ տարի տեքստիլ արտադրանքի արտահանումը նվազել է ավելի քան 25 տոկոսով։

 

Արտահանման աշխարհագրությունը

 

Հայաստանից արտահանվող ապրանքների հիմնական սպառման ուղղությունը 2018-ի համեմատ փոքր-ինչ փոփոխությունների է ենթարկվել։ Եթե 2018-ին հիմնական ուղղություններ համարվող ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին բաժին էր հասնում հայաստանյան արտադրանքի համապատասխանաբար 28․5 և 28․3 տոկոսը, ապա նախորդ տարի ԵՄ-ի մասնաբաժինը նվազել է 6․2 տոկոսով։

Եվ չնայած այս փաստին՝ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանվող ապրանքների մասնաբաժինն ավելացել է ընդամենը 0․3 տոկոսով։ Նախորդ տարի Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ են արտահանվել ավելի 760 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ ապրանքներ։ Բնականաբար, ԵԱՏՄ երկրների ցանկում հիմնական առևտրային գործընկերը շարունակում է մնալ ՌԴ-ն։ Այս երկիր արտահանվում է հայաստանյան ապրանքների 27․8 տոկոսը։ Հայաստանից դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ արտահանվող ապրանքներից շարունակում են գերակշռող մնալ ալկոհոլային խմիչքները, ծխախոտը, պատրաստի սնունդը, տեքստիլ արտադրանքը, պտուղ-բանջարեղենը և այլն։

Ինչպես նշեցինք, դեպի Եվրամիության անդամ երկրներ արտահանումը նվազել է՝ կազմելով արտահանման 22․1 տոկոսը։ Նախորդ տարի Հայաստանից դեպի ԵՄ անդամ երկրներ են արտահանվել ավելի քան 583 մլն ԱՄՆ դոլարի ապրանքներ։ Եվրամիության անդամ երկրներից հիմնական առևտրային գործընկերները շարունակում են մնալ Բուլղարիան՝ 207․4 մլն դոլար (7.9%), Նիդեռլանդները՝ 153․8 մլն դոլար (5.8%), Գերմանիան՝ 69․6 մլն դոլար (2,6%) և Իտալիան՝ 59․7 մլն դոլար (2․3%)։

Եվրամիության անդամ երկրները Հայաստանից հիմնականում գնում են թանկարժեք ու կիսաթանկարժեք մետաղներ ու քարեր, մանածագործական ապրանքներ։

այաստանից արտահանվող ապրանքները, բացի ԵԱՏՄ ու ԵՄ երկրներից, արտահանվել են նաև այլ երկրներ։ Նախորդ տարի այդ երկրներ են արտահանվել 1 մլրդ 256 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ապրանքներ։ Համեմատության համար նշենք, որ 2018-ին այս խմբի երկրներ արտահանված ապրանքների ծավալն ընդամենը մի քիչ էր ավել 1 մլրդ դոլարից։

Չնայած այն փաստին, որ Հայաստանն արդեն 5 տարի համարվում է ԵԱՏՄ անդամ, և սպասվում էր ապրանքաշրջանառության ծավալների աճ հենց այս տնտեսական միության անդամ երկրների հետ, սակայն նախորդ տարվա ընթացքում ԵՄ երկրներ արտահանվող ապրանքների կրճատումը բերեց ոչ թե ԵԱՏՄ անդամ երկրների հետ ապրանքաշրջանառության աճի, այլ արտահանման ուղղությունը փոխվեց դեպի ԵԱՏՄ և ԵՄ անդամ չհանդիսացող երկրներ։ 2018-ին այս երկրներ արտահանվող ապրանքները կազմում էին ընդհանուրի 41․8 տոկոսը, իսկ արդեն նախորդ տարի այս ցուցանիշն ավելացավ 5․7 տոկոսով՝ դառնալով 47․6 տոկոս։

Այս երկրներից Հայաստանի խոշոր առևտրային գործընկերներն են Շվեյցարիան՝ 457․8 մլն դոլար (17.3%), Չինաստանը՝ 193․7 մլն դոլար (7.3%), Իրաքը՝ 177․3 մլն դոլար (6.7%), Իրանը՝ 83․8 մլն դոլար (3.2%), Վրաստանը՝ 69․2 մլն դոլար (2.6%), Կանադան՝ 61․2 մլն դոլար (2.3%), Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 57․3 մլն դոլար (2.2%), Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ 53․9 մլն դոլար (2%) և այլն։ 2018-ի համեմատ ավելի քան 80 տոկոսով ավելացել է ապրանքների արտահանումը դեպի Չինաստան և Կանադա, զգալի աճ է արձանագրվել (35.7%) նաև դեպի Շվեյցարիա արտահանվող ապրանքների գծով։ Մինչդեռ դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և Իրան արտահանվող ապրանքների ծավալը նվազել է համապատասխանաբար 22․4 և 11 տոկոսով։

Դեպի այս երկրներ Հայաստանից հիմնականում արտահանվում է հումք և խտանյութ, ժամացույցներ և ժամացույցի մասեր, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր ու մետաղներ, շինանյութ, պլաստմասսե և ապակյա իրեր, ծխախոտ, քաղցրավենիք, կենդանիներ և այլն։

Սևադա Ղազարյան

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»