Ինչպե՞ս են կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ տարբեր երկրներում նշելու Սուրբ Զատիկը․ BBC

Լուրեր

07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
Բոլորը

Աշխարհում այս ամիս նշում են տարվա կարևոր կրոնական տոներից մեկը՝ Սուրբ Զատիկը։ Տոնակատարության ժամանակ ամեն տարի մեծ թվով հավատացյալներ հավաքվում են եկեղեցիներում, այցելում հարազատներին և ընկերներին, շնորհավորում միմյանց։ Այս տարի, սակայն, ամեն բան այլ կլինի:

BBC-ի ռուսական ծառայությունն ուսումնասիրել է, թե կորոնավիրուսային պանդեմիայի պայմաններում որ երկրում ինչպես են անցկացնելու կրոնական տոնակատարությունները։

Այսպես, ամեն տարի Սուրբ Զատկին Երուսաղեմի փողոցներում մինչև 30 հազար ուխտավոր է հավաքվում։ Այժմ, սակայն, երկրում պարտադիր ինքնամեկուսացման խիստ ռեժիմ է սահմանված, և տոնակատարության օրը եկեղեցական արարողության ժամանակ թույլատրվելու է ոչ ավելի, քան 10 քահանայի ներկայություն, ինչպես նաև մի քանի լրագրողի՝ ուղիղ հեռարձակում իրականացնելու համար։

Ապրիլի 12-ին, Սուրբ Զատկի օրը, Վատիկանում բոլոր եկեղեցական պատարագներն առանց այցելուների կմատուցվեն։ Վերջին տարիներին Հռոմի Ֆրանցիսկոս պապը սովորություն ուներ Սուրբ Զատկի նախորդ օրն այցելել բանտեր կամ հիվանդանոցներ, սակայն այս տարի դա տեղի չի ունենա։ Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակը, որն ամեն տարի տասնյակ հազարավոր հավատացյալներով լի էր, այս տարի դատարկ կլինի։ Հռոմի պապը հայտարարել է, որ այս օրերին փորձում է սովորականից ավելի շատ աղոթել։

Միլանում էլ հավատացյալների համար ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին։ Նա քաղաքի գլխավոր տաճարի դատարկ պատերի ներսում կկատարի կրոնական ստեղծագործություններ, որոնք ուղիղ եթերով կհեռարձակվեն։ Բոչելին իտալական լրատվամիջոցներին հայտնել է, որ դա կլինի իր աղոթքը՝ ուղղված Միլանին ու ողջ աշխարհին։

Հունաստանում ապրիլի 19-ին՝ Սուրբ Զատկի օրը, նույնպես ստիպված կլինեն մատուցվող եկեղեցական ծառայություններին տանից հետևել: Տեղի իշխանությունները խստորեն սահմանափակել են մարդկանց տեղաշարժը մինչև ապրիլի 27-ը: Բացի այդ, Հունաստանի պետական ​​եկեղեցու Հելլաս արքեպիսկոպոսը որոշել է հետաձգել Զատկի հանդիսավոր գիշերային ծառայությունը և այն մատուցել մայիսի 26-ի՝ լույս 27-ի գիշերը։

Ապրիլի 12-ին Սուրբ Զատիկը նշում է նաև Հայ առաքելական եկեղեցին։ Այս տարի Հայաստանի հոգևոր կենտրոնից՝ Էջմիածնից, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցությամբ պատարագը տեղի կունենա դռնփակ՝ առանց հավատացյալների, որը կհեռարձակվի Հանրային ՀԸ-ով: Քահանայապետը հայ հավատացյալներին հորդորել է մեծ պահքը ավարտել ապրիլի 11-ին, իսկ Սուրբ Հաղորդությանը մասնակցել Զատկից հետո որևէ օր:

Իսկ թե ապրիլի 19-ին Սուրբ Զատիկն ինչպես կտոնեն Ռուսաստանում, կախված կլինի երկրի համաճարակաբանական իրավիճակից։ Ամեն դեպքում, BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ, Զատկի տոկանատարություններ անպայման տեղի կունենան։ Ռուս ուղղափառ եկեղեցու՝ լրատվամիջոցների հետ կապի բաժնի ղեկավար Վլադմիր Լեգոյդան BBC-ին հայտնել է․ «Զատիկ լինելու է։ Այն նշել են ժանտախտի, պատերազմի և նման այլ աղետների ժամանակ։ Կնշենք նաև հիմա»։

Նելլի Մելքոնյան