«Մեր Գյումրի» սոցիալական բնակարանաշինության ծրագիր կիրագործվի. ավագանին նոր տարածք հատկացրեց

Լուրեր

09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Բոլորը

Գյումրիի ավագանին այսօրվա նիստում նոր հողատարածք նվիրաբերեց  «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ բազմաբնակարան շենք ու մանկապարտեզ կառուցելու համար։

«Քննարկվել է տարածքի հարցը, նպատակային է համարվել Մուշ-2 թաղամասում 5800 ք.մ. մակերեսով համայնքային ենթակայության հողամասը նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ծրագիրն իրականացնելու համար»,- նիստի ժամանակ ասաց Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ նշեց, որ կկառուցվի 43-44 բնակարան, նաև մանկապարտեզ, որը կարևոր է Մուշ-2 թաղամասի համար։

Նշենք, որ հիմնադրամը «Մեր Գյումրի» ծրագրի մեկնարկի մասին հայտարարել էր դեռևս 2019 թվականի հուլիսին, սակայն ամիսներ առաջ պարզվեց, որ այն հետաձգվում է։ Ծրագրի շրջանակում ավելի վաղ ՀՀ նախագահի, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ ու ավագանու որոշմամբ՝ հիմադրամին տրամադրվել էին Բուլվարային թաղամասի Գործարանային փողոցում գտնվող Ռադիոգործարանի մասնաշենքերը։ Սակայն շենքերի վթարայնության պատճառով որոշվել էր այլ տարածք փնտրել բնակարանաշինության ծրագրի համար։

«Ըստ ծրագրի՝ շենքերը պետք է վերակառուցվեին և տրամադրվեին անօթևան ընտանիքներին: Այդուհանդերձ, ի գիտություն ընդունելով ԱԻՆ-ի կողմից ստացված վերջին եզրակացությունն առ այն, որ շենքերը 3-րդ աստիճանի վթարային են, այժմ քննարկվում են այլընտրանքքային տարբերակներ»,- ավելի վաղ Factor.am-ին փոխանցել էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից՝վստահեցնելով, որ ծրագիրն անպայման իրագործվելու է։

Հիշեցնենք, որ «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակում կառուցվելու էր յուրօրինակ սոցիալական թաղամաս, երկար տարիներ տնակներում բնակվող գյումրեցի ընտանիքները հնարավորություն էին ունենալու ապրել ու աշխատել մի վայրում։  Շահառուների բնակարանային խնդրի լուծման հետ մեկտեղ՝ նրանց աշխատելու, կրթվելու, զարգանալու և նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն էր տրվելու։ Այս պայմաններն առկա են նաև նոր ծրագրում։

Էմմա Չոբանյան