Կորոնավիրուսը դուրս է եկել վերահսկողությունից. Արսեն Թորոսյանն ասաց, թե ինչ է արվելու, երբ ազգովի ուժասպառ լինենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը մարում է, որովհետև եթե մենք նախկինում ունենում էինք 50 դեպք մի աղբյուրից, ապա հիմա՝ 16 կամ 20 դեպք, բայց արդեն 10, 20, 30 տարբեր աղբյուրներից, իսկ սա նշանակում է, որ վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից: Այսօր Ազգային ժողովում առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մեր խնդիրն է՝ թեստավորել մարդկանց, հաստատված դեպքերը բուժել, մեկուսացնել շրջանակները, ապա առողջացած դուրս թողնել: Այս գործողությունները կարող ենք անել այնքան, քանի դեռ ուժ ունենք, երբ ազգովի, երկրով մեկ ուժասպառ լինենք, այս գործողություններից որոշներն արանքից կհանենք՝ կթողնենք միայն թեստավորումն ու բուժումը, մեկուսացումը չենք անի: Այս համատեքստում է պետք նայել այս բոլոր սահմանափակող միջոցառումները, և ոչ թե նայել թվերին»,- ասաց նախարար Արսեն Թորոսյանը:

Նա բերեց նաև Շվեդիայի օրինակը, որտեղ որևէ միջոցառում չի անցկացվել:

«Այդ երկիրը, որն ունի 10 միլիոն բնակչություն և որևէ միջոցառում չի անում, արդեն ունի 800 մահ: Հիմա, եթե դա համեմատենք մեր 2.5 միլիոն բնակչության հետ, ապա դա նշանակում է, որ մենք պետք է ունենայինք 200 մահ, այդ թիվը չունենք՝ շնորհիվ իմ նշած միջոցառումների, որոնք շատ դաժան են՝ թե՛ տնտեսության, թե՛ բուժանձնակազմի համար: Մենք այսօր ևս մեկ մահ ունենք՝ ընդհանուր թվով 12 մահ ունեցանք: Մեր խնդիրն է՝ մահերի թիվը և հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը ցածր պահելով՝ գնալ առաջ»,- ասաց նախարարը:

Արսեն Թորոսյանը նշեց նաև, որ թեև մենք պետք է պատրաստ լինենք վատագույնին, սակայն ամեն ինչ արվում է՝ դրան չհասնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում: