Մենք դեռ երկար պետք է ապրենք կորոնավիրուսի հետ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար դիմակ, այնուամենայնիվ, արժե կրել։ Առողջապահության և սոցիալական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նման կարծիք հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։

Նախարարի խոսքով՝ դիմակ և ձեռնոց կրել-չկրելու հարցը շատ կարևոր է այն համատեքստում, որ դեռ երկար պետք է ապրենք կորոնավիրուսի հետ։ Դիմակ կրելու նպատակը, նրա խոսքով, «որևէ տեղից բերան, քիթ, աչք վիրուս չտանելն է». երբ մարդն առանց դիմակի է քայլում, կարող է պատահաբար ձեռքը տանել դեպի քիթը կամ բերանը, ինչը մեծացնում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկը։ Դիմակ կրելու դեպքում մարդը դեմքին չի դիպչի։

«Իսկ եթե շատ խիտ տեղ ենք, դիմակը թույլ չի տալիս, որ շնչելու արդյունքում օդի կաթիլներ կամ հեղուկի կաթիլներ փոխանցենք: Նույնը ձեռնոցն է: Սակայն այն ավելի վտանգավոր է, եթե չի փոխվում ու պատշաճ չի հանվում: Մենք դեռ պետք է երկար ապրենք կորոնավիրուսի հետ», – ասաց նախարարը:

Նա հիշեցրեց, որ ԱՀԿ-ն այժմ խորհուրդ է տալիս նույնիսկ կտորից դիմակ կրել, սակայն պետք է ամեն օր պատշաճ լվանալ, որպեսզի դրա մեջ վտանգավոր հարուցիչներ չմնան։

«Ցանկալի է կրել, բայց այն, թե ինչքան դիմակը կպաշտպանի, կախված է հենց մարդուց: Նույն ձեռքեր լվանալը շատ ավելի կարևոր է, քանի դիմակ կրելը, սակայն ձեռքեր լվանալու հնարավորություն ամեն պահի կարող է չլինել: Դիմակ կրել խորհուրդ է տրվում ամեն տեղ: Ես ժամանակին ասել եմ, որ կարիք չկա, բայց հիմա նոր խորհուրդներով ասում եմ, որ խորհուրդ է տրվում կրել»,- ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: