ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի եւ խոնարհման օրն է այսօր։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից այն սահմանվել է մեր երկրի բանակի տոնի նախօրյակին եւ քաղաքացիներն արդեն սկսել են հունվարի 27–ն անվանել երկնային բանակի օր։ …

