Երևանում 2026-ի գարնանից նախատեսվում է 85,6 մլն դոլար արժողությամբ ճանապարհային նախագիծ սկսել․ կբեռնաթափվի կենտրոնի երթևեկությունը

Լուրեր

26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
Բոլորը

Երևանի գլխավոր հատակագծով նախատեսվում է Իսակով և Արշակունյաց պողոտաների միացումն ապահովող ճանապարհի կառուցման աշխատանքներ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է ճանապարհահատվածում առկա գույքերի նկատմամբ հանրության գերական շահը ճանաչել։

2014 թվականին Երևանի քաղաքապետարանն ավարտել է Մոնթե Մելքոնյան փողոցի շինարարական աշխատանքները և այն հանձնել է շահագործման (Իսակով – Լենինգրադյան ճանապարհ): Այս փողոցի տրամաբանական շարունակությունն է հանդիսանում Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը հանդիսանում է Լենինգրադյան փողոց-Ծովակալ Իսակովի պողոտա կառուցված ավտոմայրուղու շարունակությունը և անցնելով նախատեսվող «Դաունթաուն Երևան» (Նորագյուղ) նախագծային թաղամասի միջով և Հրազդան գետի վրայով` միանում է Արշակունյաց պողոտային: Նախագծով նախատեսված է լրացնել Իսակով պողոտայի հանգույցի թևերը, որով կապահովվի երթևեկության ուղղությունների բոլոր կապերը:

Նշվում է, որ մայրուղու երկու հատվածների ամբողջականությունը մայրաքաղաքի կենտրոնի երթևեկության բեռնաթափման տարանցիկ լուծումներից մեկն է՝ միմյանց կապելով Երևան քաղաքի 3 վարչական շրջան և իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր:

Նախարարությունից հայտնում են, որ ճանապարհահատվածի կառուցման համար Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրվել է վարկային համաձայնագիր: Ծրագիրն իրականացնելու համար հատկացվել է 85.67 միլիոն ԱՄՆ դոլար, որից 20,5 միլիոն ԱՄՆ դոլար նախատեսվել է պետական ֆինանսավորմամբ: Նշված համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացման ժամկետը 4 տարի է, ավարտը՝ 2028 թվականի մարտի 30-ին։ Ծրագիրն իրականացվելու է Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից:

«Ծրագրի իրականացման նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, շինարարության թույլտվությունը ստացված է: Նախագիծը ներառում է Իսակովի պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցում՝ ապահովվելու է մուտք դեպի Նորագյուղ թաղամաս, Հրազդան գետի վրա 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջ: Արշակունյաց պողոտայում կառուցվելու է թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց: Հիմնական ճանապարհի երկարությունը 1.86 կմ է: Ճանապարհը հիմնականում բաղկացած է 6 երթևեկելի գոտուց (3×3), որտեղ ճանապարհի երթևեկելի հատվածի լայնությունը կազմում է 24.5 մ: Ակնկալվում է, որ 2026 թ. գարնանը կմեկնարկեն շինարարական աշխատանքները, և այս օտարման գործընթացների իրականացումը կրիտիկական անհրաժեշտություն է»,- նշվում է նախարարության հիմնավորման մեջ։

Դեռևս 2023-ին կառավարությունն ընդունել է «Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյանց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշումը, որում ներառվել են 21  ֆիզիկական և 6 իրավաբանական անձանց պատկանող անշարժ գույքեր (ընդամենը՝ 27 միավոր)։

Նախարարությունը տվյալների բազայի ուսումնասիրման և տեղում օտարման գործընթացի իրականացման ընթացքում պարզել է, որ առկա են գույքեր, որոնք չեն ներառվել վերը նշված որոշման մեջ, դրանք գտնվում են Կաշեգործների փողոցում։

«Կաշեգործների փողոց, 468-ը ցանկում ներառված չի եղել կադաստրային քարտեզում առկա անճշտությունների պատճառով, իսկ Կաշեգործների փողոց, 466 գույքի վերաբերյալ 2025 թվականի ապրիլի 7-ին ՀՀ վարչական դատարանը կայացրել է վճիռ՝ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում սեփականության իրավունքը վերականգնելու վերաբերյալ։  Վճռից ծագող իրավունքների գրանցման պարագայում առաջանում է նոր գույքային միավոր, առանց որի օտարման հնարավոր չէ իրականացնել ծրագիրը:

Կաշեգործների փ., 468/2, Ծովակալ Իսակովի պողոտա 10/6 և Կաշեգործների փ., 474 գույքերի հարկադիր օտարման հայցադիմումը ընթացակարգային թերությունների պատճառաբանությամբ դատարանի կողմից վարույթ չի ընդունվել, և ըստ այդմ՝ հանրության գերակա շահի ռեժիմն այս գույքերի մասով համարվում է ուժը կորցրած»,- նշվում է հիմնավորման մեջ:

Շուրջ 2 տարի առաջ Երևանի քաղաքապետարանը ներկայացրել էր նախագծի նախնական տարբերակը․

Եվգենյա Համբարձումյան