«Նոայի» նախագահ․ Դուք մոտիվացրիք ինձ ավելի շատ ներդրում անել հայկական ֆուտբոլում

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակից հետո գրառում է արել ֆեյսբուքյան էջում։

«Այսօր դու՛ք եք հաղթել, հայեր ջան,

Դու՛ք եք հավատացել: Ձմռանը՝ շատ ուշ ժամի, մարզադաշտը լեփ-լեցուն էր: Տղաները պարզապես իրագործեցին ձեր հավատը: Դուք մոտիվացրեցիք ինձ ավելի շատ ներդրում անել հայկական ֆուտբոլում, մեր թիմին՝ ավելի շատ աշխատել: «Նոայի» հաղթանակը ավելացրեց Հայաստանին +0.500 միավոր, և մենք հիմա 33-րդ տեղում ենք: Այս հորիզոնականը պահպանելու դեպքում Հայաստանի գավաթակիրն առաջին անգամ կսկսի ճանապարհը Եվրոպա լիգայից:

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ: Միասին դեռ շատ ենք այսպիսի օրեր վայելելու, որովհետև դուք եք այդպես ուզում ու հավատում մեզ»,- նշված է գրառման մեջ։

«Նոան» առաջին հայկական ակումբն է, որը խաղաց եվրագավաթների փլեյ-օֆֆում։ «ԱԶ Ալկմարի» դեմ պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Նիդերլանդներում։ Դիմակայության հաղթողը 1/8 եզրափակիչում մրցելու է կամ Աթենքի ԱԵԿ-ի (Հունաստան), կամ Պրահայի «Սպարտայի» (Չեխիա) հետ։