Մարտի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի տնտեսության վրա կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված բացասական հետևանքների հակազդման քաղաքականության փաթեթի մշակման վերաբերյալ։ Փոխվարչապետը ասել է․ «Ինչպես գիտեք նոր տեսակի կորոնավիրուսը բացի մարդկային կյանքերին ու առողջությանը վնաս հասցնելուց, նաև էական վնասներ է հասցնում համաշխարհային տնտեսությանը, ինչպես նաև ամեն առանձին երկրում որոշակի խնդիրներ և բացասական …

