Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց  է ունեցել Ուկրաինայի իր գործընկերոջ հետ

Լուրեր

11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 30-ին ուկրաինական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Դմիտրո Կուլեբայի հեռախոսազրույցը:

«Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների և դրանց հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում իրականացվող քայլերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր զորակցությունը հայտնեց Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ համավարակի և դրա հետևանքների շուտափույթ հաղթահարման գործում:

Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունում Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիների հայրենիք վերադարձի կազմակերպման ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց Հայաստանի և Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից իրականացված սերտ համագործակցությունը և կառուցողական աշխատանքը, ուկրաինահայ համայնքի ներդրումը: Երկու ժողովուրդների պատմական բարեկամության ամրապնդման գործում  բարձր գնահատվեց Ուկրաինայում հայ համայնքի դերակատարությունը:

ԱԳ նախարարներ Մնացականյանը և Կուլեբան մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգային հարցերի շուրջ՝ ուրվագծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության շրջանակը:

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների իրականացման համընդհանուր բնույթի ապահովման, ինչպես նաև ցեղասպանության կանխարգելման միջազգային ջանքերին սատարման կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում: