ՀՀ առողջապահության նախարարությունը ամեն օր ժամը 11-ին տեղեկություններ է հրապարակում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի մասին: Եվ այսպես՝ երեկ կորոնավիրոսով հաստատված դեպքերի ամենամեծ թիվն էր գրանցվել, ու ինչպես ՀՀ կառավարության հերթական նիստին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ «ռեկորդային վատ թիվ ենք ունեցել՝ 134»: Այսօր այդ թիվն անհամեմատ քիչ է՝ 82, սակայն գրանցվել է երիտասարդ կնոջ մահ: …

