Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 19-ի. գրում է minval.az-ը: «Մարտի 14-ի դրությամբ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվել է 19 մարդ: Նրանցից վեցն արդեն ապաքինվել են: Ներկայում հատուկ ռեժիմի կլինիկաներում շարունակվում է այլ անձանց բուժումը, նրանք գտնվում են լուրջ հսկողության տակ»,- գրում է աղբյուրը:

