Հայաստանում թեստավորվել է բնակչության 0․7%-ը․ ի՞նչ ցուցանիշ է մեծաքանակ թեստավորում արած երկրներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Հայաստանում, որտեղ վերջին 24 ժամում կորոնավիրուսի 134 նոր դեպք է գրանցվել, վերջին 10 օրվա ընթացքում օրական թեստավորվել է միջինում 775 քաղաքացի։ Ու թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ ապրիլի սկզբին խոստանում էր թեստերի տեղական արտադրություն սկսել, իսկ թեստավորվող քաղաքացիների օրական թիվը հասցնել 1000-ի, մինչ օրս կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշումը կատարվում է այլ երկրներից պատվիրված կամ որպես օգնություն ստացած թեստերի հաշվին։

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, որին կառավարությունը կես միլիոն դոլարից ավելի գումար էր փոխանցել՝ Հայաստանում կորոնավիրուսի թեստերի արտադրություն սկսելու համար, դեռ սպասողական վիճակում է։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։

«Չէ, արտադրությունը դեռ չի մեկնարկել։ 2 օր առաջ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մայիսի 11-ի կողմերը մենք դեռ հումք ունենք ստանալու, մի մասը պիտի ստանանք, դրանից հետո նոր սկսենք»,- ասաց Արսեն Առաքելյանը։

Արսեն Առաքելյանը, ամեն դեպքում, մանրամասնեց, թե Հայաստանում որ տեսակի թեստերն են արտադրվելու․ «Մեզ մոտ արտադրվելու են PCR (ՊՇՌ) տեսակի թեստեր, այսինքն՝ կորոնավիրուսի գենետիկական մատերիան հայտնաբերող տեսակը․ այն, ինչ այս պահին օգտագործվում է հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնում»։

Իսկ որքանո՞վ է թեստավորման քանակն ազդում տվյալ երկրում կորոնավիրուսի տարածման արագության վրա։ Factor.am-ն ուսումնասիրել է տարբեր երկրների գրանցած ցուցանիշները։ Այսպես, հարևան Վրաստանում, որտեղ կորոնավիրուսի ընդհանուր դեպքերը 539-ն են՝ 1527-ով պակաս, քան Հայաստանում, մինչ օրս թեստավորվել է 13 հազարից ավելի քաղաքացի, այսինքն՝ երկրի բնակչության 0․4%-ը։ Վերջին 24 ժամում Վրաստանում հայտնաբերված նոր դեպքերը 22-ն են՝ 112-ով քիչ, քան Հայաստանում։ Երկրի առողջապահության նախարարն օրերս հայտարարել է, որ Վրաստանը հասել է վարակի տարածման գագաթնակետին և առաջիկայում նոր դեպքերի լուրջ աճ չի ակնկալվում։

Կորոնավիրուսից ընդամենը 6 մահ ունեցող Վրաստանում թեստերի տեղական արտադրություն դեռ չկա։ Այդուհանդերձ, վերջին օրերին երկիրը Չինաստանից գնել է ՊՇՌ տեսակի 40 հազար թեստ և 20 հազար ռապիդ թեստ որպես օգնություն ստացել։ Մայիսին էլ Վրաստանը կորոնավիրուսի 50 հազար թեստ է ձեռք բերելու, այս անգամ՝ Հարավային Կորեայից։ Ավելի վաղ՝ Վրաստանն այնտեղից 20 հազար թեստ որպես օգնություն էր ստացել։

Կորոնավիրուսի 117 հազարից ավելի վարակակիր ունեցող Թուրքիայում մինչ օրս 991 հազար քաղաքացու են թեստավորել։ Սա երկրի բնակչության 1․2%-ն է։ Այնտեղ ամսական մինչև 2 միլիոն թեստ են արտադրում։ Դրա զուգահեռ՝ նաև ռապիդ թեստեր են պատվիրում Չինաստանից։ Վերջին 24 ժամում Թուրքիայում 43 հազարից ավելի քաղաքացու թեստավորում է կազմակերպվել։ Արդյունքում՝ 2936 նոր դեպք է հայտնաբերվել։

Հավելենք, որ նախորդ ամիս Թուրքիան տեղական արտադրության կես միլիոն թեստ ԱՄՆ-ին էր տրամադրել։ Օրերս էլ ԱՄՆ է ուղարկվել թուրքական օգնության արդեն 2-րդ խմբաքանակը։

Ադրբեջանում, որտեղ կորոնավիրուսի 1800-ից ավելի հաստատված դեպք կա, արդեն թեստավորել են բնակչության 1․4%-ին, այսինքն՝ 143 հազարից ավելի քաղաքացու։ Սա երկրի բնակչության 1․4%-ն է կազմում։ Ադրբեջանում տեղական թեստերի արտադրության մասին տեղեկություն հասանելի չէ։ Այդուհանդերձ, կորոնավիրուսից մինչ օրս 24 մահ գրանցած Ադրբեջանն օրական մինչև 6000 քաղաքացու է թեստավորում։

10 հազարից ավելի վարակակիր ունեցող Ուկրաինայում նախորդ շաբաթ մեկնարկել է կորոնավիրուսի տեղական թեստերի արտադրությունը։ Երկրում արդեն 200 հազար թեստ է արտադրվել։ Այս շաբաթվա համար նախատեսված է ևս 400 հազար թեստի արտադրություն։ Ուկրաինայում մինչ օրս գրեթե 112 հազար քաղաքացու են թեստավորել, ինչը երկրի 43 միլիոնից ավելի բնակչության 0․2%-ն է կազմում։ Այնտեղ վերջին 24 ժամում կորոնավիրուսի 540 դեպք է հայտնաբերվել։

Հարևան Ռուսաստանում, որտեղ կորոնավիրուսի 106 հազարից ավելի վարակակիր կա, թեստերի տեղական արտադրությունը մեկնարկել է դեռ մարտի վերջին։ Ռուսաստանում արտադրվող թեստերի որոշակի խմբաքանակ նաև Հայաստան է ուղարկվել։ 24 ժամում վարակման 7099 նոր դեպք գրանցած Ռուսաստանում մինչ օրս արդեն շուրջ 3․5 միլիոն քաղաքացու են թեստավորել։ Սա տեղի բնակչության 2․4%-ն է։ Կորոնավիրուսային պանդեմիայի տարածման սկզբնական շրջանում բռնկման ամենաթեժ օջախ համարվող Իրանում մինչ օրս արդեն կես միլիոն քաղաքացու են թեստավորել, այսինքն՝ բնակչության 0․5%-ին։

Ի տարբերություն սկզբնական շրջանի, մեկ օրում գրանցվող նոր դեպքերի ու մահերի աճի տեմպն այստեղ, համեմատաբար, թուլացել է։ ԱՄԷ-ում, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 12 հազարի է հասել, թեստավորել են բնակչության ռեկորդային՝ 11․3%-ին, այսինքն՝ 1 մլն 122 հազար քաղաքացու։ Թեստավորման քանակի մեծացումը, թերևս, պայմանավորված է օրական գրանցվող նոր դեպքերի թվի աճով։

Կորոնավիրուսի հայրենիքը համարվող Չինաստանում մինչ օրս կատարված թեստերի մասին, զարմանալի կերպով, տվյալներ հասանելի չեն։ Ուշագրավ է սակայն, որ երկրում, որտեղից կորոնավիրուսն աշխարհին փոխանցվեց, վերջին 24 ժամում վարակման ընդամենը 4 նոր դեպք է գրանցվել։ Հետաքրքիր պատկեր է Հնդկաստանում, որտեղ զանգվածային թեստավորումն էական առաջընթաց է գրանցել։ 1․3 միլիարդ բնակչություն ունեցող Հնդկաստանում, որտեղ արդեն 830 հազարից ավելի քաղաքացի է թեստավորվել, կորոնավիրուսով վարակված է երկրի բնակչության 0․5%-ից պակաս հատվածը, այսինքն՝ 33 հազար քաղաքացի։ Թեստավորվածների թիվը Հնդկաստանի բնակչության 0.06%-ը։

Կորոնավիրուսի 1 միլիոնից ավելի վարակակիր ունեցող ԱՄՆ-ում մինչ օրս արդեն 6 միլիոնից ավելի քաղաքացի է թեստավորվել կամ երկրի բնակչության 1․85%-ը։ Սա, կարծես, արդյունավետ է եղել, քանի որ աշխարհում ամենաշատ վարակակիրներն ունեցող երկրում վերջին 24 ժամում 642 նոր դեպք է գրանցվել։

Քաղաքացիների շրջանում ամենաշատ թեստավորում կազմակերպող երկրների թվում նաև Գերմանիան է։ Մինչ օրս այնտեղ 2․5 միլիոն քաղաքացու կամ բնակչության 3%-ին են թեստավորել։ Արդյունքում՝ մեկ օրում գրանցվող նոր դեպքերի թիվն էականորեն նվազել է։ Այս պահին Գերմանիայում 161 հազարից ավելի վարակակիր կա։

Կորոնավիրուսային հիվանդություն ունեցողների թվով 2-րդ տեղում գտնվող Իսպանիայում արդեն հասցրել են թեստավորել բնակչության 3․11%-ին, այսինքն՝ շուրջ 1․5 միլիոն քաղաքացու։ Չնայած վերջին օրերին երկրում վարակի տարածումը կրկին ակտիվացել է, նախորդող շաբաթներին, աճի տեմպը փոքր-ինչ թուլացել էր։ Այստեղ արդեն անգամ երեխաներին են տանից դուրս թողնում։

Իսկ ահա Իտալիայում, որտեղ ավելի շատ քաղաքացու են թեստավորել, քան Իսպանիայում, համապատասխանաբար, նվազել է նաև նոր վարակակիրների թիվը։ Այստեղ կորոնավիրուսի թեստ է անցել բնակչության 3․16%-ը։ Վերջին օրերին 24 ժամում Իտալիայում մի քանի հարյուր նոր դեպք է գրանցվում, այլ ոչ մի քանի հազար՝ ինչպես, օրինակ, մի քանի շաբաթ առաջ էր։ Իտալիայում մի քանի օրից նույնիսկ կարանտինի ավարտ է նախատեսվում։ Թեստավորման թվի աճի ու նոր դեպքերի թվի նվազման համադրությունը հաջողվել է նաև Հունաստանում, որտեղ մեկ օրում ընդամենը 10 նոր վարակակիր է հայտնաբերվել։ 2500-ից ավելի վարակակիր ունեցող Հունաստանում արդեն 72 հազարից ավելի քաղաքացու են թեստավորել։ Դա երկրի բնակչության ընդամենը 0․69%—ն է։

Հավելենք, որ վերջին տվյալներով Հայաստանն աշխարհում կորոնավիրուսի ամենաքիչ թեստավորում կազմակերպած երկրների ցանկում է։ Այստեղ մինչ օրս 21.125 քաղաքացի է թեստավորվել, այսինքն՝ բնակչության 0․7%-ը։ Այս ցուցանիշով Հայաստանը, տարածաշրջանի երկրների շարքում առաջ է միայն Վրաստանից։

Կորոնավիրուսի ամենաքիչ՝ ռեկորդային 16 թեստավորում արած երկիրը Կենտրոնական ԱՖրիկայում գտնվող Սան Տոմեի և Պրինսիպիի Դեմոկրատական Հանրապետությունն է։ Ըստ ամենայնի, թեստավորման կարիք այնտեղ չեն էլ զգում, քանի որ ընդհանուր վարակակիրների թիվն ընդամենը 14 է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան