ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի, Վարազդատ Կարապետյանի, Լենա Նազարյանի կողմից ներկայացրած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը։ Նախագծով առաջարկվում է մետաղական հանքարդյունաբերության մորատորիում սահմանել։ Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ չնայած առաջարկվող …

