Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Մայիսի 5-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ: Տեսազանգին մասնակցել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Շնորհավորելով Օլիվեր Վարհեիին հանձնակատար նշանակվելու կապակցությամբ՝ փոխվարչապետը նրան մաղթել է արդյունավետ աշխատանք իր պատասխանատու պաշտոնում՝ վստահություն հայտնելով, որ հանձնակատարի գործունեության տարիներին ՀՀ-ԵՄ սերտ գործընկերությունը էլ ավելի կխորանա։

Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանի համար այս բարդ ժամանակաշրջանում աջակցություն ցուցաբերելու համար: Նա անդրադարձել է Հայաստանում համաճարակաբանական իրավիճակին և տեղաշարժի և տնտեսական գործունեության նկատմամբ գործող սահմանափակումների աստիճանական վերացմանը: Մհեր Գրիգորյանը ԵՄ հանձնակատարին ներկայացրել է նաև նոր տիպի կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով Կառավարության կողմից մշակված աջակցության 16 ծրագրերի բովանդակությունը: Փոխվարչապետը նշել է, որ Կառավարության և Հայաստանում ԵՄ պատվիրակության միջև շարունակվում է ամենօրյա աշխատանքը՝ հստակեցնելու համատեղ գործողությունները ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքելու նպատակով:

Մհեր Գրիգորյանը գոհունակությամբ ընդգծել է, որ այս բարդ իրավիճակում հնարավոր եղավ ապահովել ՀՀ-ԵՄ համատեղ օրակարգի առանցքային ուղղություններում իրականացվող ծրագրերի շարունակականությունը, այդ թվում՝ դատաիրավական և ոստիկանության բարեփոխումների, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով:

ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին իր հերթին բարձր է գնահատել Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային գործողությունները և վստահեցրել, որ ՀՀ փոխվարչապետի կողմից բարձրաձայնված համագործակցության ուղղությունները ՀՀ-ԵՄ օրակարգում կպահպանվեն որպես առաջնահերթություն: ԵՄ հանձնակատարը նշել է, որ Եվրոպական Միությունը կանգնած է իր գործընկերների կողքին նաև ճգնաժամային ժամանակներում, ինչպիսին է կորոնավիրուսային համավարակը, և ԵՄ-ն հանձնառու է աջակցելու Հայաստանին տնտեսության վերականգնման և զարգացման գործում, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի միջոցով:

Զրուցակիցներն ընդգծել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ որպես բարեփոխումների հենասյուներից մեկի ամբողջական կիրարկման կարևորությունը:

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում ընդգծել է Արևելյան գործընկերության՝ որպես արժեքահեն և ներառական համագործակցության հարթակի պահպանման, ինչպես նաև ԱլԳ երկրների միջև տարածաշրջանային համագործակցությունը խրախուսելու և խթանելու առանցքային նշանակությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությանը»,- ասված է հաղորդագրությունում: