Երևանի վարչական շրջաններում համատիրությունները սկսել են բազմաբնակարան շենքերի մուտքերի և վերելակների ախտահանման աշխատանքներ իրականացնել: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասացին մի քանի վարչական շրջանների ղեկավարներ: Ախտահանման աշխատանքների պարտականությունը հիմնականում դրված է համատիրությունների վրա: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանն ասաց՝ Կենտրոնում ախտահանման միջոցառումներին համատիրությունների հետ մասնակցում են նաև կոմունալ բաժնի և աղբահանության հիմնարկի աշխատակիցները: «Բոլոր …

