Իսպանիայում, կորոնավիրուսի պատճառով, գործազրկությունը ռեկորդային բարձր մակարդակի է հասել․ Deutsche Welle

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսպանիայում գործազրկությունը, կորոնավիրուսի պատճառով, ռեկորդային մակարդակի է հասել։ Վերջին տվյալներով՝ երկրում 5․2 միլիոն մարդ ամբողջությամբ կամ մասամբ կախված է գործազրկության նպաստից։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Իսպանիայի աշխատանքի նախարարության տվյալներով՝ ապրիլին գործազրկության մակարդակը, մարտի համեմատ, աճել է 7․97%-ով՝ 3․8 միլիոն մարդու առանց աշխատանքի թողնելով։ Այս տարվա ապրիլին Իսպանիան, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, միջին հաշվով, 548․000-ով քիչ աշխատատեղ է ունեցել: Աղբյուրի փոխանցմամբ՝ գործազրկությունից ամենաշատ տուժած շրջանները նրանք են, որոնք մեծապես կախում ունեն զբոսաշրջությունից։ Դրանցից է, օրինակ, Անդալուզիան:

Նշվում է, որ ապրիլին Իսպանիայում գործազրկության նպաստի համար հատկացվող գումարը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 207% -ով՝ հասնելով 4․5 միլիարդ եվրոյի և դառնալով երկրի պատմության մեջ գործազրկությանն ուղղված ծառայություններին հատկացված ամենամեծ գումարը։

Հավելենք, որ վերջին տվյալներով, Իսպանիայում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվը 250.561 է, իսկ մահացությունների թիվը՝ 25․613։ Այս ցուցանիշով Իսպանիան կորոնավիրուսից տուժած երկրների ցանկում ԱՄՆ-ից հետո 2-րդ տեղում է։

Նելլի Մելքոնյան