Նավթի գներն աճել են
Տնտեսություն
06.05.2020 | 10:16Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 5-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 12.01%-ով և կազմել 24.43 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 8.85%-ով և կազմել 30.86 դոլար: