Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 16 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք StopCov.ge կայքից: Այսպիսով, ներկայում Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 582 դեպք, միաժամանակ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 207 մարդ: Կորոնավիրուսի հետևանքով Վրաստանում մահացել է 7 պացիենտ: Կարանտինի ռեժիմում մնում է 5.025 մարդ, ստացիոնար հսկողության ներքո՝ 540-ը:

