2020 թվականի մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկները ևս միացան «Արտ Լանչ» ապրանքանիշը ներկայացնող «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի կողմից ազատազրկված անձանց համար նախատեսված սննդի ապահովման՝ դեռևս 2019 թվականից մեկնարկած նոր համակարգին, որի արդյունքում հիշյալ ընկերությունն արդեն իսկ սննդով ապահովում է 12 քրեակատարողական հիմնարկներից 9-ին: Սննդի ապահովման գործընթացը 2019 թվականի հոկտեմբերից «Արմավիր» և …

