Նարեկ Սարգսյան-Գոնսալեսը առողջական խնդիրներ ունի․ հորը թույլ չեն տալիս տեսակցել նրան․ փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
Բոլորը

Օրերս ևս երկու ամսով երկարացվել է տևական ժամանակ հետախուզված՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի կալանքի ժամկետը:

«Կալանքի երկարացման դատարանի որոշումն ենք ստացել, պատրաստվում ենք վերաքննիչ կարգով բողոքարկել»,- մեզ հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Արթուր Պիվազյանը:

Նարեկ Սարգսյանը արտահանձնվելուց հետո պահվում է «Երևան կենտրոն» ՔԿՀ-ում, խցում մենակ է, թե՝ ոչ, փաստաբանը չասաց, միայն նշեց, որ նա ունի առողջական խնդիրներ: «Առողջական խնդիրներ ունի, դեղորայք է մշտապես ընդունում, սպասում ենք իրավիճակը մեղմանա, ռեժիմը մի փոքր թուլանա, միգուցե նաև հետազոտություններ անցնի»,- ասաց Պիվազյանը։

Թե ինչ հիվանդությունների մասին է խոսքը՝ պաշտպանը չմանրամասնեց։

Հիշեցնենք՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու, պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու հատկանիշներով։

Նա 2018 թվականի հուլիսից հետախուզվում էր։ Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել էր Չեխիայում՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ, 2019-ին դեկտեմբերին նա արդեն արտահանձնվեց Հայաստանին։

Նարեկ Սարգսյանի տեսակցությունների արգելանքը որոշակի մասով հանվել է, նրան տեսակցելու հնարավորություն ունի եղբայրը՝ Հայկ Սարգսյանը, որը մեկ այլ քրեական գործով մեղադրվում է սպանության փորձի համար։

Իսկ հորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, չեն թույլատրում տեսակցել Նարեկ Սարգսյանին։ Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանը ևս անցնում է քրեական գործով։ նա մեղադրվում է Սարյանի գծանկարների գործով առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան