Երևանի ևս 4 փողոցում գործարկվել է «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով լուսացույց

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Մայրաքաղաքում անվտանգ երթևեկության ապահովումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է: Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  խնդրին լուծում տալու նպատակով 2019թ. Երևանի քաղաքապետարանը մի շարք ծրագրեր իրականացրեց: Դրանցից մեկն էլ «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացույցներով անցումների կահավորումն էր:

«Կարևորելով երթևեկության անվտանգության կազմակերպումը Երևան քաղաքում՝ քաղաքապետի հանձնարարությամբ անցած տարեվերջին տեղադրվեց 5 «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտ, աշխատանքները շարունակվեցին նաև այս տարի, և մենք հիմա ականատես ենք 4 նոր լուսացուցային օբյեկտների գործարկմանը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժ/պ Էդգար Գալստյանը:

Ծրագրի ծավալները 2020թ. զգալիորեն աճել են: Ընթացիկ տարում հետիոտնի միջամտությամբ լուսացույցի ազդանշաններով կկարգավորվի 37 հետիոտնային անցում:
«Առաջիկա օրերին կգործարկվեն ևս 5-ը, 2-ն էլ գտնվում են ընթացքում: Այսինքն՝ կունենանք ընդհանուր առմամբ 11 նոր լուսացուցային օբյեկտ, որոնք անվտանգ կդարձնեն հետիոտնի շարժը նշված ճանապարհահատվածներում: Իսկ ընդհանուր առմամբ 26 լուսացույցի նախագծերը գտնվում են ավարտական փուլում, որը ևս նախատեսում ենք մինչև տարեվերջ տեղակայել»,- նշում է Էդգար Գալստյանը:

Արդեն իսկ ընթացքի մեջ են նաև 2021-ի համար նախատեսված նմանատիպ լուսացույցների տեղադրման նախագծային աշխատանքները: Հաջորդ տարի կտեղադրվի «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով ևս 37 լուսացույց:
Ծրագիրն իրականացնելու համար ՃՈ-ի հետ համատեղ գույքագրվել են մայրաքաղաքի խնդրահարույց կետերը. ցանկում ներառվել են նաև դպրոցներին, մանկապարտեզներին, ուսումնական այլ հաստատություններին ու մշակութային օջախներին հարակից տարածքները:

Անվտանգ երթևեկության ապահովմանն ուղղված հաջորդ քայլը կամուրջներն ու էստակադաները գիշերային լուսավորությամբ կահավորելն է: Նշված հատվածներում, ի դեպ, տեղադրվում են էներգախնայող LED լուսատուներ, որոնք նաև ավելի պայծառ լուսավորություն են ապահովում:

«Տեսնում եք՝ ինչ տեսարան ենք ստացել: Ընդհանուր առմամբ, այս ամեն ինչն արվում է, որ մեր վարորդներն ավելի ապահով երթևեկեն, վթարներն ավելի կպակասեն: Հետագա պլաններում նախատեսում ենք Երևանի բոլոր թունելներն արդիականացնել LED լուսատուներով»,- ասում է «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Գալուստ Վարդանյանը:
Երևանում, ՏԻ մասին օրենքի համաձայն, ճանապարհային երթևեկության կարգավորումը, այդ թվում՝ լուսացույցների տեղադրումն ու գծանշումները, քաղաքապետի պատվիրակված լիազորություններից է, սակայն 2009-ից կառավարության որոշմամբ այդ գործառույթները պատվիրակվել են Ճանապարհային ոստիկանության ծառայությանը:

Համապատասխանաբար, բյուջեն ևս հատկացվում է ՃՈ-ին: Սակայն հաշվի առնելով մայրաքաղաքում անվտանգ երևեկության ապահովման կարևորությունը՝ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ փոխօգնության կարգով համայնքը ՃՈ-ի հետ համատեղ իրականացնում է տարբեր ծրագրեր: