Մայք Պոմպեոն Չինաստանին մեղադրել է կորոնավիրուսի մասին տվյալները թաքցնելու համար

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն ամեն ինչ արեց, որպեսզի աշխարհը ժամանակին չիմանա SARS-CoV-2 կորոնավիրուսի մասին: Ամերիկյան ABC News-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը:

Նրա խոսքով՝ պաշտոնական Պեկինն իրեն դրսևորեց ավտորիտար ռեժիմների նման՝ թաքցնելով տեղեկությունը, մոլորեցնելով և ԱՀԿ-ն որպես գործիք օգտագործելով:

«Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ հասկացրեց, որ Վաշինգտոնը պատրաստվում է մեղավորներին պատասխանատվության կանչել»,- ընդգծել է Պոմպեոն:

Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ չինական լաբորատորիաները չեն համապատասխանում ստանդարտներին՝ հավելելով, որ առաջին անգամ չէ, որ այդ լաբորատորիաներում սխալների արդյունքում աշխարհը խոցելի է դառնում վիրուսների համար:

Նա հիշեցրել է, որ ո՛չ ամերիկյան փորձագետներին, ո՛չ ԱՀԿ-ի խմբին չի հաջողվել չինական Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիա մտնել: «Մենք դեռևս վիրուսի անհրաժեշտ նմուշներ չունենք»,- հավելել է Պոմպեոն:

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 3.5 միլիոնը: Համաճարակի հետևանքով ավելի քան 240 հազար մարդ է մահացել: Վարակվածների և մահացության ցուցանիշով առաջին տեղում ԱՄՆ-ն է: