ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Արարատի մարզի դատախազության կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ մարզի տարածքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների քանակը դինամիկ աճում է: «Մասնավորապես, եթե 2018թ. մարզում 19 անչափահասների կողմից կատարվել է հանցագործության 27 դեպք, ապա 2019թ.՝ 27 անչափահասների կողմից կատարվել է 34 հանցագործություն: Այսինքն առերևույթ հանցագործություն կատարած անչափահասների թիվն ավելացել է 42%-ով, իսկ …

