ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողները մարտի 16-ին անցկացրել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ: «Պարապմունքի ընթացքում իրականացվել են մարտական հրաձգության տարբեր վարժանքներ, ուսումնական կետերի ղեկավարները հրահանգավորել են անձնակազմին և, ըստ նորմացույցների, ստուգել հրաձգային զենքի կիրառման հմտությունները»,- ասված է հաղոդագրությունում:

