40 միլիոնից ավելի հափշտակություն է կատարվել․ ոստիկանությունը բացահայտել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 12-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Թիրախը Դանիել Վարուժանի փողոցի առանձնատներից մեկն էր։ Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ ներս են մտել, բացել տան դռներից մեկը և գտել տանտիրոջ չհրկիզվող պահարանը, որը պատի մեջ էր։ Տուն մտած անձը փորձել էր սխտորճզմիչով բացել պահարանի դուռը, բայց չէր կարողացել, ուստի դուրս էր եկել տնից ու վերադարձել արդեն երկաթե գործիքով, ինչով էլ բացել էր պահարանի դուռը՝ հափշտակելով փող ու զարդեր։ Նախնական տվյալներով՝ տուժողին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 40 միլիոն դրամից ավելի վնաս։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, ինչին հաջորդեցին օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Հանցագործության բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները։ Օրեր տևած համատեղ միջոցառումները ցանկալի արդյունք տվեցին։ Իրավապահները փաստական տվյալներ ձեռք բերեցին բնակարան մտած անձի ինքնության վերաբերյալ։ Նրանց տեսադաշտում հայտնվեց նույն թաղամասում բնակվող 32-ամյա մի տղամարդ, որը մայիսի 1-ի գիշերը Երևանի Աճառյան փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։

Գողոնը հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

`