Ավելի քան 7 մլրդ դրամի վարկային միջոցները ոչ նպատակային ծախսվելու հետևանքով Երևանի խմելու ջրի համակարգի բարելավման և մաքրման ծրագիրը դարձել է անարդյունք

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեից ստացված՝ Երևանի քաղաքի ջրային համակարգի բարելավման և մաքրման վարկային ծրագրի իրականացման վերաբերյալ փաստաթղթերը, որի շրջանակում անհրաժեշտ տեղեկատվություն է պահանջվել և ստացվել նաև ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից: Արդյունքում ի հայտ են բերվել ՀՀ ջրային կոմիտեի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման դրսևորումների մասին փաստական տվյալներ:

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ  Ֆրանսիայի Հանրապետության կառավարության կողմից ՀՀ կառավարությանը հատկացված պետական-վարկային միջոցներով նախատեսվել է իրականացնել Երևանի ջրամատակարարման համակարգի բարելավման և մաքրման աշխատանքներ, մասնավորապես՝ կեղտաջրերի սկզբնական և ցեխանստվածքների նախնական մշակման բարելավման միջոցով վերականգնել ջրազտման «Աերացիա» կայանը:

Ըստ այդմ՝ Երևանի քաղաքապետարանի «Համայնքային զարգացման ԾԻԳ» ՊՀ-ի և ֆրանսիական մի կազմակերպության միջև 30.12.2014թ. կնքվել է  10.4 մլն եվրո արժեքով պայմանագիր, որով շինարարության վերջնաժամկետ է նախատեսվել 20 ամիս, այսինքն կայանը պետք է շահագործման հանձնվեր ոչ ուշ, քան 2016թ. սեպտեմբերի 1-ին:

Նշված ԾԻԳ ՊՀ-ի տնօրենի և ֆրանսիական կազմակերպության կողմից, առանց ամսաթվի նշմամբ, կազմվել է ավարտական ակտ, ինչպես նաև 2017թ. օգոստոսի 31-ի թվագրմամբ կազմվել է հաշվետվություն, համաձայն որոնց՝ վերականգնման շինարարական աշխատանքների դիմաց վճարվել է շուրջ 7,12 մլրդ. ՀՀ դրամին համարժեք մոտ 15 մլն ԱՄՆ դոլար: Մինչդեռ, պարզվել է, որ Երևանի «Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայանը մինչ օրս շահագործման չի հանձնվել:

Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման բարելավման ծրագրի արդյունքում ստեղծված գույքն ամրացվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին, որի հիմնական գործառությներից է եղել պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարումն ու անվտանգ օգտագործման ապահովումը:

Մինչդեռ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Երևան քաղաքից 9կմ ներքև հատվածում իրականացված Հրազդան գետի ջրի որակի մոնիթորինգի արդյունքում այդ դիտակետում 2014-2019թթ ընթացքում ջրի որակը գնահատվել է բացառապես 5-րդ դասի, այսինքն վատ որակի՝ պայմանավորված Երևան քաղաքի չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերի ազդեցությամբ:

Այսինքն «Աերացիա» ԿՄԿ-ն մինչ օրս շահագործման չհանձնվելու և Երևանի ջրամատակարարման համակարգի բարելավման և մաքրման նպատակով հատկացված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 7,12 մլրդ. ՀՀ դրամի պետական միջոցները ոչ նպատակային ծախսվելու հետևանքով չեն կանխվել հնարավոր էկոլոգիական վտանգները՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»,- ասված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում: