«Հայ պարկ», Գյումրի, Գյուրջիև․ նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար զրուցել է վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ

Լուրեր

18.11.2024 | 19:33
Դեռևս քննարկվում է Ուկրաինայի կողմից ՌԴ-ի խորքում հարվածների արգելքը հանելու հարցը. Ֆրանսիայի ԱԳՆ
18.11.2024 | 19:21
Վարչապետը շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ
18.11.2024 | 19:10
Սրա վերջը եկե՞լ է. Փաշինյանի «խնդրանքից» հետո 6 բարձրաստիճան պաշտոնյա հրաժարականի դիմում է գրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 19:00
Աջ ոտքի գուլպան հանում է, հագցնում ձախ ոտքին և հակառակը․ սա է այս հրաժարականների էությունը․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 18:51
Արգիշտի Քյարամյանը աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել
18.11.2024 | 18:41
Շոլցը նախկինի պես համաձայն չէ Ուկրաինային TAURUS թևավոր հրթիռներ մատակարարել
18.11.2024 | 18:32
Նախորդ շաբաթ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 170 մեքենա
18.11.2024 | 18:20
Արմեն Դանիելյանը հրաժարվել է ԲԴԽ նախագահի ԺՊ լինել․ Խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը
18.11.2024 | 18:09
ՌԴ-ի կողմից Օդեսայի հրթիռակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 18:00
Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապին, Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվել է․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 17:55
Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ-ում՝ ՀՀ առաքելության ղեկավար, իսկ Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում  ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել
18.11.2024 | 17:50
Օրը կգա՝ Փաշինյանը կզոհաբերի բուն ՔՊ-ականների, կալանավորումներ կլինեն, ամենամտերիմ մարդիկ կարող են լինել․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 17:43
«Չեն աշխատել, Փաշինյանն էլ հանել է», «Մարմնի մասերը փոխելուց ոչ մի բան չի փոխվի»․ հարցում՝ Երևանում
18.11.2024 | 17:39
ՀՀ նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել
18.11.2024 | 17:31
Դեռ հրաժարական չի տվել, հիվանդանոցում է․ Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալը՝ համայնքապետի մասին
Բոլորը

Ծիծեռնակաբերդի այգու տարածքում ստեղծվելիք ապագա համազգային այգին՝ «Հայ պարկ»-ն, իր մեջ ներառելու է մասնավորապես Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Բնական է, որ գաղափարի և նախաձեռնության հեղինակը՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, այն քննարկում է մասնագիտական շրջանակների հետ։ Վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, որը Մեծ եղեռնի հուշահամալիրի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքի համահեղինակն է հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի հետ միասին, անշուշտ, կարող է լինել լավագույն խորհրդատուներից մեկը։

Սաշուր Քալաշյանի հեղինակած ճարտարապետական ժառանգությունը բավականին տպավորիչ է։ Բացի Մեծ եղեռնի հուշահամալիրից և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքից, նրա համահեղինակությամբ նախագծվել և կառուցվել են նաև «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը, Սերգեյ Մերկուրովի, Ասլամազյան քույրերի թանգարանների, մանկական ստեղծագործության կենտրոնի, տիկնիկային թատրոնի, Ձիթողցյանների տան, Ծաղիկյանների գարեջրի գործարանի շենքերը Գյումրիում։ Գյումրիի ընտրությունը պատահական չէ, եթե նկատի ունենաք, որ Սաշուր Քալաշյանը ծնունդով գյումրեցի է, իսկ 1976-1994 թվականներին եղել է Գյումրիի գլխավոր ճարտարապետը։

Գյումրին այն թեմաներից մեկն է, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է վաստակաշատ ճարտարապետի հետ։ Նախագահը հետաքրքրվել է ճարտարապետի առողջությամբ և արտակարգ դրության պայմաններում նրա գործունեությամբ, քաջալերել շարունակել ստեղծագործական մտորումները, դրանք վերածել գաղափարների և ծրագրերի: Նախագահն ասել է, որ Քալաշյանի մասնագիտական խորհրդատվությունն ու աջակցությունը շատ կարևոր են և լուրջ աջակցություն կլինեն նաև իր նախաձեռնած՝ «Հայ պարկ»-ի ծրագիրն իրագործելիս։ Նա ճարտարապետին համառոտ ներկայացնելով ծրագիրը, մասնավորապես նշել է, որ առաջարկ-նախաձեռնության շնորհիվ ոչ միայն այդ տարածքում նորովի կգեներացվի մեր հիշողությունը, այլև նորովի կդրսևորվի մեր վերաբերմունքը բնապահպանության և առողջապահության հանդեպ: Առաջարկի իրագործման արդյունքում հիշյալ 100 հեկտարանոց տարածքում նախատեսվում է Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերից յուրաքանչյուրի հիշատակին տնկել մեկ ծառ, ստեղծել առանձին պուրակներ, որոնք կկազմեն մեկ ամբողջություն: Յուրաքանչյուրը կրելու է արևմտահայկական այս կամ այն նահանգի, շրջանի, մեծ ու փոքր բնակավայրի անունը։

Սաշուր Քալաշյանը և Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ հիշել են նրա աշխատանքները Գյումրիում։ Ճարտարապետը համաձայնել է իր խորհուրդներով աջակցել նախագահի կողմից այնտեղ նախաձեռնվող ծրագրերին։ Մասնավորապես նախագահ Սարգսյանն անդրադարձել է «Գյումրի, իմ սեր» հիմնադրամի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Rizzani De Eccher» միջազգային ընկերության համագորածկցությամբ Գյումրիում նախատեսվող պատմամշակութային և շինարարական նախագծերից մեկին՝ «Գյուրջիևի թաղամաս»-ի հիմնմանը: Խոսելով ծնունդով գյումրեցի մեծ մտածող, փիլիսոփա Գյուրջիևի մասին՝ նախագահն ասել է, որ մտադրություն ունի վերականգնել կամ նորովի կառուցել նրա տունը Գյումրիում։ Արդեն իսկ նախանշված տարածքում նախատեսվում է ստեղծել մշակութային ինքնատիպ միջավայր, որտեղ տիրապետող կլինեն Գյուրջիևի ստեղծագործական ոգին, արժեհամակարգն ու նրա անտեսանելի ներկայությունը։ Այն ընդգրկված կլինի հանգստի ու ժամանցի ընդարձակ գոտու տարածքում, որի առանցքը կլինի Գյուրջիևի տունը։

Նախագահը հույս է հայտնել, որ Սաշուր Քալաշյանի մասնագիտական օժանդակությունն էապես կնպաստի նախաձեռնությունը կյանքի կոչելուն։