Իտալիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ նոյեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սան Մարինոյի Հանրապետության Դիվանագիտական արարողակարգի տնօրեն Սիլվիա Բերտիին։ Նշենք, որ Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը համատեղության կարգով Սան Մարինոյում ՀՀ դեսպան է նշանակվել 2025 թվականի մարտի 14-ին։

