Ռուսաստանը Սև ծովում հարվածել է Պանամայի դրոշի ներքո նավարկող քաղաքացիական նավի

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է Սև ծովում նավի վրա ռուսական հարձակման մասին, նշում է Current time-ը։

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել մարտի 4-ի երեկոյան։ Ռուսական ուժերն անօդաչու թռչող սարք են օգտագործել Օդեսայի մարզի երեք խոշորագույն նավահանգիստներից մեկից՝ Չեռնոմորսկ նավահանգստից մեկնող քաղաքացիական նավին հարվածելու համար։ Նշվում է, որ նավը եգիպտացորեն էր տեղափոխում։

«Հարձակման հետևանքով անձնակազմի անդամներ են վիրավորվել։ Ձեռնարկվել են օգնության և տարհանման աշխատանքներ»,- գրել է Կիպերը։

Ռուսաստանը պարբերաբար հարձակվում է Օդեսայի նավահանգիստների վրա, որտեղ կարող են քաղաքացիական և բեռնատար նավեր լինել։ 2025 թվականի դեկտեմբերին հրթիռային հարվածը վնասել է «Cenk T» նավը: MarineTraffic կայքի տեղեկատվության համաձայն՝ այս անունով նավը նավարկում է Պանամայի դրոշի ներքո: Հայտնի չէ, թե ինչ էր այն տեղափոխում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի