ԱՄՆ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին ու միջազգային այլ կազմակերպությունների 5 միլիոն դոլար կհատկացնի՝ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների հետևանքով տուժածներին օգնելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Նշենք, որ Մայք Պոմպեոն աշխատանքային երկօրյա այցով Վրաստանում է։ Պաշտոնյայի՝ այդ երկրում ԱՄՆ դեսպանության կողմից տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Վաշինգտոնը …

