Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) «Կովկասյան բարոմետր» հետազոտության տվյալների համաձայն՝ վստահության ամենամեծ աճը, նախորդ տարիների համեմատ, գրանցվել է Կառավարության, խորհրդարանի և նախագահի նկատմամբ։ Այս մասին այսօր կազմակերպված քննարկման ժամանակ նշեց ՀՌԿԿ-Հայաստանի տվյալների հավաքագրման ծրագրերի ղեկավար Էլլա Կարագուլյանը։ «Մենք չենք առանձնացրել վարչապետին և գործադիր մարմինը, որպեսզի կարողանանք տվյալների համեմատելիությունն ապահովել։ Այսինքն՝ նախագահը եղել է առանձին, բայց …