Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ: Չինաստանի նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդի, կառավարության և անձամբ իմ անունից իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի բարեկամ ժողովրդին: Չինաստանն ու Հայաստանն ավանդաբար բարեկամական երկրներ են, որոնք միմյանց …

