Այս տարվա ընթացքում արդեն ունեցել ենք խոզուկի 2 դեպք, իսկ նախորդ տարի խոզուկի դեպքեր չեն գրանցվել։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։ Վերջինս նշեց, որ պետք է զգոն լինել, քանի որ առողջապահական ամբողջ համակարգն այս պահին ուղղորդված …

