Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի նպատակն է եղել առաջին օրից պարզել Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հայտարարությունների և հարձակումների տրամաբանությունը, որովհետև այն ուղիղ առնչություն ուներ մարդու իրավունքների, կյանքի և առողջության իրավունքի հետ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը: «Չափազանց կարևոր է ցույց տալ այդ հարձակումների հիմքում ընկած քաղաքականության նենգ բնույթը, որովհետև ակնհայտ …

