«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է Հարավային Կովկասում լրագրողների դեմ բռնությունը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող բռնությունն ու սպառնալիքները: Այս մասին ասվում է նոյեմբերի 11-ին կազմակերպության տարածած հայտարարության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների արդյունքում սեպտեմբերի վերջից առնվազն յոթ լրագրող է վիրավորվել, իսկ նոյեմբերի 10-ին մոտ 40 մարդ հարձակվել է Երևանում «Ազատություն» ռադիոկայանի խմբագրության վրա՝ ի նշան բողոքի հրադադարի ռեժիմի դեմ: Հարձակվողներն աշխատակիցներին անվանել են «դավաճաններ» և սպառնացել կոտրել համակարգիչներն ու տեսախցիկները, իսկ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության գլխավոր պրոդյուսեր Արտակ Համբարձումյանն ավելի ուշ հայտարարել է, թե հարձակվողների մեջ ճանաչել է առաջատար ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկին:

«Լեռնային Ղարաբաղում պարբերաբար հարձակումներ են եղել լրագրողների վրա, ինչը բացահայտորեն խախտում է միջազգային իրավունքը»,- նշել է կազմակերպության գործադիր քարտուղար Քրիստիան Միրը:

Նա, մասնավորապես, մատնանշել է հոկտեմբերի 9-ին Շուշիի գնդակոծությունը, որի արդյունքում վիրավորվել են երեք ռուս լրագրողներ, այդ թվում՝ ծանր վիրավորվել է ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը:

Տաթև Ֆռանգյան