Այս օրհասական իրավիճակում Ֆրանսիան Հայաստանի կողքին է. Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը տարածել է Ֆրանսիայի Արտաքին գործերի և Եվրոպական հարցերի նախարար պարոն Ժան-Իվ Լը Դրիանի հայտարարությունը (10.11.2020)

«Այս գիշեր Հայաստանի, Ադրբեջանի և ռուսական իշխանությունների կողմից արվեցին հայտարարություններ Լեռնային Ղարաբաղում զինադադար հաստատելու վերաբերյալ։ Մենք ծանոթացանք այդ հայտարարություններին և վերլուծում ենք դրանց մանրամասները և հետևանքները։ Սպասվում են հստակեցումներ դրանց նշանակությունը գնահատելու համար։

Մարտերի դադարեցումը չափազանց կարևոր է։ Դա վերջին շաբաթների ընթացքում հակամարտող կողմերի կողմից մի քանի անգամ ստանձնած պարտավորությունն է, սա առաջնահերթ խնդիր է, որին մենք հավատարիմ ենք Մինսկի խմբի շրջանակներում։ Ուստի մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները խստիվ պահպանվեն և որ նրա հարձակումներն անմիջապես դադարեցվեն։ Այս համատեքստում դիմում ենք Թուրքիային չձեռնարկել ոչինչ, ինչը կարող է հակասել մեր գերակա նպատակին։

Այս ծանր պահին Ֆրանսիան վերահաստատում է իր բարեկամությունը հայ ժողովրդի նկատմամբ հաշվի առնելով մարդկային, մշակութային և պատմական առնչությունները, որ մեզ կապում են Հայաստանի հետ։ Այս օրհասական իրավիճակում մենք նրա կողքին ենք։ Մենք հատկապես հետևողական կլինենք Հայաստանին այն մարդասիրական աջակցությունը տրամադրելու հարցում, որի կարիքը նա ունի։ Տեղում տիրող իրավիճակը՝ տեղահանված բնակչությամբ և քաղաքային վայրերում մարտերով պայմանավորված, հանգեցրեց հումանիտար լուրջ հետևանքների։ Ֆրանսիան վերջին շաբաթներին մոբիլիզացրել է իր ջանքերը քաղաքացիական հասարակության բազմաթիվ նախաձեռնությունների միջոցով։ Ֆրանսիական իշխանությունները աջակցում են այս նախաձեռություններին՝ տրամադրելով բժշկական օգնություն, որը Երևան հասավ անցած շաբաթվա վերջին ներառելով հակամարտությունից տուժածների բուժման ոլորտում մասնագիտացած վիրաբույժների թիմեր։ Առաջիկա օրերին ձեռնարկվելու են ուրիշ նախաձեռնություններ՝ Հայաստանին անհրաժեշտ օգնություն ապահովելու համար։