Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանին: Ողջունելով ՀՖՖ նախագահին՝ վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Հարգելի պարոն Մելիքբեկյան, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու առիթով: Հայաստանում և կառավարությունում շատ են ֆուտբոլի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները, և բնականաբար, մենք անտարբեր չենք այն պրոցեսների …