Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 120 նոր դեպք
Քաղաքականություն
13.11.2020 | 11:43Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 120 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 69 681 դեպք: Ապաքինվել է ևս 2 358 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 52 169:
Կորոնավիրուսից մահացել է ևս 33 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 599:
Կարանտինային տարածքում գտնվում է 2506 անձ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 3311 է:
Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: